ԵՃՇՊՀ-ն դարձել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի անդամ

ԵՃՇՊՀ-ն դարձել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի անդամ

PanARMENIAN.Net - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը դարձել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի լիարժեք անդամ: 2013 թվականի փետրվարի 9-ին Բրյուսելում Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի խորհրդի նիստի ժամանակ ԵՃՇՊՀ-ի հայտը պաշտոնապես հաստատվել է, և բուհը ներառվել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի պաշտոնական կայքում` որպես լիիրավ անդամ:

ՀՀ ԿԳ նախարարությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ հիշյալ կազմակերպությանը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անդամակցության հարցը քննարկվել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Ստրասբուրգ կատարած պաշտոնական այցի ընթացքում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը, որից անմիջապես հետո մեկնարկել էր գործընթացը, և արդյունքն արդեն առկա է:

Անդամակցությունը հնարավորություն է տալիս ԵՃՇՊՀ-ին միանալԲարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի պաշտոնական կայքին, ինչպես նաև գիտաժողովներում և պաշտոնական հաղորդագրություններում հանդես գալ որպես կազմակերպության անդամ: Անդամակցության շնորհիվ ԵՃՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը ստանում է արտերկրում տեղի ունեցող գիտաժողովներին ու սեմինարներին արտոնյալ պայմաններով մասնակցելու հնարավորություն՝ ընդլայնելով միջազգային կապերի ու գիտական գործունեության շրջանակը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---