Հայաստան-Չեխիա խաղին պատրաստվելու համար հրավիրվել են 24 ֆուտբոլիստներ![]() 1 մարտի 2013 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունենալու 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: ՀՖՖ-ն պաշտոնական հրավերներ է ուղարկել 24 ֆուտբոլիստների ակումբներին: Հավաքական են հրավիրվել դարպասապահներ Ռոման Բերեզովսկին, Գևորգ Կասպարովը և Արթուր Հարությունյանը, պաշտպաններ Ռոբերտ Արզումանյանը, Վալերի Ալեքսանյանը, Արտյոմ Խաչատուրովը, Հովհաննես Համբարձումյանը, Տարոն Ոսկանյանը, Կամո Հովհաննիսյանը, ԱրտակԵդիգարյանը, Ալեքս Էնրիկե դա Սիլվան և Արթուր Ավագյանը: Կիսապաշտպաններից հայտեր են ուղարկվել Հենրիխ Մխիթարյանին, Կարեն Մուրադյանին, Արաս Օզբիլիսին, Մարկոս Պիզելիին, Գևորգ Ղազարյանին, Էդգար Մալաքյանին, Զավեն Բադոյանին, Նորայր Ասլանյանին, իսկ հարձակվողներից` Յուրա Մովսիսյանի, Էդգար Մանուչարյանին, Միխաիլ Մարկոսովին և Արթուր Սարկիսովին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |