ՀԱԿ անդամները ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ. Տեր-Պետրոսյանը չէր եկել![]() 1 մարտի 2013 - 17:50 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ ներկայացուցիչները երիտասարդ ակտիվիստների և մի խումբ քաղաքացիների հետ ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ և խոնարհվեցին մարտի 1-ի զոհերի հշատակին: Մյասնիկյանի արձանի մոտ էին եկել ՀԱԿ անդամներ Լևոն Զուրաբյանը, Արման Մուսինյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը և այլք: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու չեկավ: ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի գալու: Ավելի վաղ Սուրբ Սարգիս կեղեցում մատուցվեց պատարագ՝ նվիրված մարտի մեկի անմեղ զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ բախում, որին զոհ գնաց 10 քաղաքացի: Այդ օրերին Ազատության հրապարակում հանրահավաքներ էին, քանի որ ընդդիմությունը և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չէին ընդունում փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: Ընտրություններում հաղթող էր ճանաչվել Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |