ԵՊՀ-ն դատապարտում է ռեկտորի օգնականի պահվածքը, բայց աշխատանքից չի ազատում

ԵՊՀ-ն  դատապարտում է ռեկտորի օգնականի պահվածքը, բայց աշխատանքից չի ազատում

PanARMENIAN.Net - ԵՊՀ ռեկտորատը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում նշված է. «Վերահաստատելով մեր հավատարմությունը խոսքի ազատության արժեքին և մեր համոզմունքը ցանկացած երևույթ ազատորեն քննարկելու հարցում, ըմբռնումով մոտենալով Համալսարանի մի խումբ ուսանողների վրդովմունքին՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորատը դատապարտում է խոսքի ազատության և քաղաքակիրթ վարքագծի սահմանն անցնող բոլոր անթույլատրելի երևույթները՝ լինեն դրանք ուսանողուհու կողմից մատներով ցուցադրվող անպարկեշտ ժեստեր, թե՛ ռեկտորի օգնականի կողմից անթույլատրելի արտահայտություններ, թե՛ դասադուլին կողմ և դեմ հանդես եկող որոշ ուսանողների կողմից հայհոյանքներ:Դիմում ենք բոլորին՝ դրսևորել փոխադարձ հարգանք և իրարամերժ տեսակետներ լսելու ունակություն: Զսպվածության ու կոռեկտության կոչ ենք անում նաև այն լրատվամիջոցներին, որոնք դեպքերը մեկնաբանելիս օգտագործում են մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, տարածում են ապատեղեկատվություն և խուսափում համակողմանի լուսաբանման գործելաոճից»:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանն աշխատանքից չի ազատվել:

«Հիմք չկար: Ռեկտորատը որոշեց, որ նրա պահվածքը դատապարտելի է, բայց բավարար հիմք չէ աշխատանքից ազատելու համար», - ասաց Կարեն Գրիգորյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---