Ուզբեկստանում ապրող հայ երիտասարդներին հետաքրքրում է հայրենիքում բուհ ընդուվելու հնարավորությունը![]() 1 մարտի 2013 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր հեռակոնֆերանս տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության և Տաշքենդի հայկական համայնքի մասնակցությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարար Հ. Հակոբյանը հեռակոնֆերանսի մասնակիցներին, համայնքի բոլոր հայկական կազմակերպություններին և կառույցներին հայ ինքնության պահպանման և համայնքային նշանակության հարցերի արդյունավետ լուծման համար համախմբվելու կոչ է արել: Կարևորելով Ուզբեկստանի հայկական համայնքում հայերենի իմացության և լեզվի պահպանության խնդիրները՝ Տաշքենդի հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների հետ քննարկվել են համայնքում հայերենի դասավանդման կատարելագործմանն ուղղված հետագա աջակցության ծրագրեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Տաշքենդի կիրակնօրյա հայկական դպրոցին առաքել մայրենիի դասավանդման ուսումնական և ուսումնաօժանդակ նյութեր, ուսումնական ձեռնարկներ, այբբենարաններ: Համայնքի ներկայացուցիչների խնդրանքով նախարար Հ. Հակոբյանը ներկայացրել է սփյուռքահայ երիտասարների համար հայրենիքում բարձրագույն կրթություն ստանալու պայմանները՝ նշելով հայագիտական մասնագիտությունների գծով անվճար կրթություն ստանալու հնարավորությունը: Հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը սփյուռքահայ երիտասարդներին ավելի ճանաչելի դարձնելու և համայնքի հետ համագործակցությունը առավել խթանելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող համահայկական երիտասարդական ծրագրերը և հորդորել է համայնքի երիտասարդներին մասնակցել այդ ծրագրերին: Տաշքենդի հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Կարինե Մարտիրոսյանը ներկայացրել է համայնքի համար առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրները և գոյություն ունեցող դժվարությունները: Տեսակոնֆերանսի ավարտին քննարկվել են ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հետագա անելիքները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |