Բարձրագույն կրթությունն այսուհետ հասանելի է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց![]() 1 մարտի 2013 - 20:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց բարձրագույն մասնագիտական կրթության հիմնախնդիրը, որպես հանրակրթական ծրագրի տրամաբանական շարունակություն, մինչ օրս մնացել էր չլուծված: Եվրամիության ՏԵՄՊՈւՍ IV ծրագրի ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» (ASPIRE) նախագիծը, որի շրջանակներում ծրագրի անդամ հաստատությունները հատուկ կարիքներով անհատների համար կմշակեն և կիրականացնեն բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Եվրասիա միջազգային համալսարանից: Այս եռամյա նախագիծը իրականացվում է ՀՀ ԿԳՆ աջակցությամբ: Ներգրավված են հաստատություններ Հայաստանից, Վրաստանից և եվրոպական երկրներից: Հայաստանից ծրագրին մասնակցում են Եվրասիա միջազգային համալսարանը (որպես հայաստանյան համակարգող), Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան և «Հույսի կամուրջ» ՀԿ: Անգլիայի Էդջ Հիլ համալսարանի Կրթության ֆակուլտետի դոկտոր, պրոֆեսոր Ֆիոնա Հալլետտը խոսքով` նախատեսվում է իրականացնել մարդկային ռեսուրսների կարողության զարգացմանը միտված դասընթացներ` որպես բովանդակային հիմք ոլորտում առկա այլ խնդիրների հաղթահարման համար, ինչպես նաև մասնագիտական կրթական ծրագրերի զարգացում: Հատկանշական էր Կոշիցեի տեխնիկական համալսարանի փորձը, որը ներկայացրել է Հատուկ կարիքներով ուսանողների աջակցության կենտրոնի տեխնիկական խորհրդատու Ելենա Գայդովան: Նմանատիպ կենտրոններ այժմ Հայաստանում ստեղծված են որոշ դպրոցներում, սակայն բուհական համակարգում նախադեպ առայժմ գոյություն չունի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |