Հայփոստի արդիականացված բաժանմունքներ են բացվել Նոյեմբերյանում և Կողբում![]() 1 մարտի 2013 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին տեղի է ունեցել Հայփոստ ՓԲԸ Նոյեմբերյան և Կողբ համայնքների արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից: Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորում: Փոստային բաժանմունքը հագեցած է անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումով: Բաժանմունքների բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը, Հայփոստ Թրաստ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, համայնքների բնակիչներ, Հայփոստի աշխատակիցներ: Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթի 2013 թ. ծրագրով շարունակվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման և զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչև տարեվերջ նախատեսվում է արդիականացնել և նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք և մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրի, 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երևանում, 52-ը`մարզերում: Հայփոստ Թրասթ Մենեջմենթն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում Հայփոստի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը: Նոր ենթակառույցների և սարքավորման կիրառումն այսուհետ ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա Նոյեմբերյանի և Կողբի բնակիչներին: Հայփոստ Թրասթ Մենեջմենթը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ` Հայփոստը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |