Քաղպաշտպանության օրվա առթիվ Տավուշի և Շիրակի մարզերում վարժանքներ են անցկացվել

Քաղպաշտպանության օրվա առթիվ Տավուշի և Շիրակի մարզերում վարժանքներ են անցկացվել

PanARMENIAN.Net - Այսօր Տավուշի մարզում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային վարչության օժանդակությամբ անցկացվել են տարաբնույթ միջոցառումներ` նվիրված քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան: Վարժանքներ են կազմակերպվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, Դիլիջանի և Իջևանի պետական քոլեջներում, Իջևանի վարժարանում և թիվ 4 դպրոցում, ինչպես նաև Բերդի, Նոյեմբերյանի, Ներքին Ծաղկավանի, Սևքարի, Աչաջրի և Սարիգյուղի միջնակարգ դպրոցներում: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում կայացել է «Երկրաշարժի դեպքում դպրոցում տարհանման կազմակերպումը» թեմայով վարժանք, որին մասնակցել են դպրոցի ուսուցչական կազմը և աշակերտները, Տավուշի մարզային փրկարարական վարչության և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմերը: Ընդգրկվել է 3 միավոր տեխնիկա:

Պայմանական տագնապի ազդանշանից հետո դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները տարհանվել են անվտանգ տարածք: Փրկարարները շենքից դուրս են հանել «տուժածներին» և ցուցաբերել առաջին բուժօգնություն:

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա շրջանակներում անցկացված վարժանքի մասնակիցներին ներկայացվել է քաղաքացիական պաշտպանության հիմնական նպատակները: Կազմակերպվել են դասախոսություններ առաջին բուժօգնության, անհատական պաշտպանության և հրդեհաշիջման ժամանակակից միջոցների վերաբերյալ:

ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային վարչության աջակցությամբ օբյեկտային վարժանքներ ու դասախոսություններ են անցկացվել մարզի գրեթե բոլոր համայնքների ուսումնական հաստատություններում (միջնակարգ և հիմնական դպրոցներ, Գյումրիի Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջ):

Միջոցառումների հիմնական թեմաներն էին «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում պատսպարման կազմակերպումը և քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության ստեղծման պատմությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---