ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի օրերի անցկացման շրջանակներում Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ: Այսօր պատվիրակության անդամները ՌՀՄ փոխնախագահ Գերման Անանյանի գլխավորությամբ հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանին: ՌՀՄ անդամների եւ ԼՂՀ կրթության ու մշակույթի նախարար Կամո Աթայանի հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կրթական համակարգի եւ դրա զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր: Պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը եւ նվիրաբերել են 10 համակարգիչներ նոր համակարգչային դասարանի համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---