Զորյանի ինստիտուտը նոր ծրագիր է սկսում

Զորյանի ինստիտուտը նոր ծրագիր է սկսում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության և մարդու իրավունքների միջազգային ինստիտուտը (Զորյան ինստիտուտ, IIGHRS) նոր ծրագիր է մեկնարկում, որը կմեկնարկի Տորոնտոյում 2013թ. օգոստոսի 5-16:

Այս տարի «Բնիկ ժողովրդների ցեղասպանությունը» թեմայով դասախոսություններ կկարդա պրոֆեսոր Դևիդ Մակդոնալդը, նա կանդրադառնա Հյուսիսային և Հարավային Ամերիկայի բնիկ ժողովրդների ճակատագրին:

Զորյանի ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանը նշել է, որ ցեղասպանության և մարդու իրավունքների դաշտը հսկայական է և դա թույլ չի տալիս յուրաքանչյուր ցեղասպանությունը դիտարկել սեղմ ժամանակում: «Սկզբում մենք կուսումնասիրեքն բնիկ ժողովրդների ճակատագիրը: Շատերը գտնում են, որ ցեղասպանության դեպքերը հենց այնտեղից են սկիզբ առնում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---