«Հայազն». Դասադուլի մասնակիցների նկատմաբ «ուսումնատենչ» ուսանողների կազմակերպած բռնությունն անընդունելի է

«Հայազն». Դասադուլի մասնակիցների նկատմաբ «ուսումնատենչ» ուսանողների կազմակերպած բռնությունն անընդունելի է

PanARMENIAN.Net - «Հայազն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է ուսանողական ցույցերի և դասադուլի մասնակիցների նկատմամբ բռնության որևէ կիրառություն:

«Դատապարտելի է այդ բռնություններին բուհական ուսանողական խորհուրդների, ինչպես նաև «ուսումնատենչ» ուսանողների կազմակերպված հրոսակախմբերի ներգրավումը, և հատկապես այդ նպատակով հայրենակցական կապերի շահագործումը:

Համոզված ենք, որ նման գործողությունները հրահանգվում են իշխանական բարձր աշխատասենյակներից և կախյալ կատարողներին են փոխանցվում անմիջապես համալսարանների ղեկավարների միջոցով: Այս խայտառակությունը պետք է բացառվի»,-ասված է հայտարարության մեջ:

«Հայազն» կուսակցությունը հայտարարում է, որ ապագայում բոլոր միջոցներով պաշտպանելու է պայքարող ուսանողներին ցանկացած նման ոտնձգությունից:

«Միաժամանակ, մենք առավելագույնս կազմակերպվելու, ընդհանուր նպատակները հստակեցնելու և հետագա գործողությունները արդյունավետ ծրագրելու կոչ ենք ուղղում բողոքի ցույցերին մասնակցող և քաղաքականապես ակտիվ մյուս ուսանողներին:

Դեպի ազգային պետություն տանող մեր պայքարը տևական է լինելու, բայց անպայման հաղթական»,- ասված է «Հայազնի» տարածած հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---