Բուժսպասարկման ծառայությունների սակագները նախորդ ամիս 1.6%-ով աճել են

Բուժսպասարկման ծառայությունների սակագները նախորդ ամիս 1.6%-ով աճել են

PanARMENIAN.Net - Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ: Բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, հանրային սննդինը`0.2%-ով, կենցաղային բնույթի ծառայություններինը`1.4%-ով, բուժսպասարկման ծառայություններինը`1.6%-ով, մշակույթի ոլորտի ծառայություններինը` 12.2%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից հայտնում են, որ արձանագրվել է հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների 10.5% նվազում: Հայաստանի 7 քաղաքներում 2013թ. փետրվարին հունվարի ամեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-1.2% հավելաճ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---