Armenian Navy Band-ը երկու նոր ձայնասկավառակներ է թողարկել. Եվս մեկը կթողարկվի մինչև տարեվերջ 2 մարտի 2013 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Armenian Navy Band խմբի երկու նոր ձայնասկավառակների շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր, որին ներկա էին խմբի բոլոր անդամներն ու խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանը: Երկու նոր ձայնասկավառակների՝ «Sound of Our Life.Part2: Ethno Dispensary» («Մեր կյանքի ձայնը.Մաս 2, Էթնո Դիսպանսեր»), և «Simple Like Water, Deep Like Water» («Ջրի պես պարզ, ջրի պես խորը») ձայնագրման աշխատանքները կատարվել են 2007 և 2008 թվականներին, սակայն որոշ տեխնիկական խնդիրների պատճառով լույս են տեսնում այս տարի: Ձայնագրման աշխատանքներն իրականացել են երևանյան ՎԵՄ ստուդիայում, մասթերինգը կատարվել է Լոս-Անջելեսի SK Mastering ստուդիայում հայտնի երաժիշտ և պրոդյուսեր Սկոտտ Քինզիի կողմից: Երկու ձայնասկավառակների երգերի ու երաժշտության հեղինակը, ձայնասկավառակների պրոդյուսերը Արտո Թունջբոյաջյանն է: Ձայնասկավառակները վաճառքում կլինեն մոտ մեկ շաբաթից: «Sound of Our Life.Part2: Ethno Dispensary»-ը 2003-ին թողարկված «Sound of Our Life»- Part1 «Natural Seeds» («Մեր կյանքի ձայնը. «Մաս 1 Բնական սերմեր») ձայնասկավառակի գաղափարական շարունակությունն է: Այս ձայնասկավառակում ներառված են հիմնականում գործիքային կոմպոզիցիաներ: Ձայնասկավառակը ավանգարդ ֆոլկ ժանրում է`ֆոլկ, ջազ և ջազ-ռոք երաժշտության էլեմենտներով, տևողությունը`47 րոպե: Իսկ «Simple Like Water, Deep Like Water» ձայնասկավառակում ընգրկված են կառուցվածքային առումով ավելի թեթև ստեղծագործություններ: Այս ձայնասկավառակում հիմնականում ներառված են մելոդիկ երգեր, որոնցից շատերը հայտնի ու սիրված երգեր են, ինչպես «Ես չեմ նայում» և «Ուզում ես նե» երգերը: Ձայնասկավառակի տևողությունը 59 րոպե է: Ինչպես նշեց Արտո Թունջբոյաջյանը` այժմ աշխատանքներ են տարվում նոր ձայնասկավառակի վրա, որը կթողարկվի մինչև տարեվերջ, իսկ առաջիկայում համերգներ կլինեն Հայաստանում և արտերկրում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |