Ախալցխայում հարգել են Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը

Ախալցխայում հարգել են Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Այսօր Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնում անցկացվել է սգո միջոցառում՝ նվիրված Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին: Երիտասարդական կենտրոնի ավագ խմբերի սաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև կենտրոնի պատմության ուսուցիչը կարդաց դասախոսություն՝ 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության վերաբերյալ: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը։

Դասախոսության ավարտին երիտասարդները մի քանի ծնողների ներկայությամբ դիտել են «Սումգայիթ, Սովորական ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմը:

Ֆիլմի ավարտին երիտասարդները ծավալել են քննարկում Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանության և Արցախյան ազատամարտի վերաբերյալ, որի ընթացքում բոլոր ներկաները միակարծիք նշել են, որ 1988թ. Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցածը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---