Վենեսուելայում հազարավոր ցուցարարներ ճշմարտություն են պահանջում Ուգո Չավեսի մասին

Վենեսուելայում հազարավոր ցուցարարներ ճշմարտություն են պահանջում Ուգո Չավեսի մասին

PanARMENIAN.Net - Վենեսուելայում տեղի ընդդիմադիր կուսակցությունները մեծ ցույց են կազմակերպել, որի կարգախոսն էր «Բավական է ստել», «Ասացեք մեզ ճշմարտությունը»: Ցուցարարները ապացույցներ էին պահանջում, որ Չավեսը ողջ է և կարող է կառավարել երկիրը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Չավեսին աջակցող ուսանողները մտադիր են սեփական երթը կազմակերպել՝ այդպիսով սատարելով կառավարությանն ու նախագահին Ավելի վաղ Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Պանամայի նախկին դեսպան Գիլյերմո Կոչեսը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վախճանվել է 4 օր առաջ, հայտնում է CNN-ը:

Ըստ պանամացի դիվանագետի, որը հղում է արել աղբյուրին Վենեսուելայի կառավարությունում, 2012թ. դեկտեմբերի 30-ին Կուբայում հայտարարվել է, որ Չավեսի ուղեղը մեռած է և այդ վիճակում նրան տեղափոխել են հայրենիք: Իր խոսքերը հաստատելու կամ հերքելու համար Կոչեսը պահանջում է Վենեսուելայի իշխանություններից ցույց տալ Չավեսին:Կոչեսը պնդում է, որ Չավեսի դուստրերը խնդրել են անջատել արհեստական շնչառություն ապահովող սարքերը: Վենեսուելայի իշխանությունները հերքում են այդ լուրերը:

Ընդդիմությունը գտնում է, որ նա չի կարող կատարել նախագահի պարտականությունները անաշխատունակության պատճառով, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---