Ալեքսանդր Գրիշչուկը գտնում է, որ հավակնորդների մրցաշարի բոլոր մասնակիցներն իրական շանսեր ունեն

Ալեքսանդր Գրիշչուկը գտնում է, որ հավակնորդների մրցաշարի բոլոր մասնակիցներն իրական շանսեր ունեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը գտնում է, որ հավակնորդների մրցաշարի բոլոր ութ մասնակիցներն էլ հաղթելու իրական շանսեր ունեն:

«Կարծում եմ, Լոնդոնի մրցաշարի բոլոր ութ մասնակիցներն ունեն շանսեր: Այդ թվում նաև ես, ինչո՞վ եմ մյուսներից պակաս»,-Գրշչուկի խոսքն է մեջբերում chesspro.ru-ն:

Լևոն Արոնյանը նույնպես շարունակում է պատրաստվել աշխարահի չեմպիոնի կոչման համար հավակնորդների խաղերին: ՖԻԴԵ-ի վարկանիշի երրորդ համարը գտնում է, որ անցյալ տարի առաջին իսկ խաղում զիջեց Ալեքսանդր Գրիշչուկին, քանի որ նման մարցաշարերին մասնակցելու փորձ չուներ:

«Ինձ համար մեծ պատիվ է խաղալ նման մրցաշարում: Միևնույն ժամանակ ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն կունենամ պայքարելու նման ուժեղ շախմատիստների հետ: Ես, ինչպես և մյուս 7 շախմատիստները, կաշխատեմ հաղթել: Եթե իմ լավագույն խաղը ցույց տամ, ինձ մոտ դա կստացվի»,-հավելել է նա:

Մրցաշարը կկայանա Լոնդոնում մարտի 14-ից ապրիլի 1-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---