ՀՀ ԵՎ ԻՐԱՆԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ 1 հոկտեմբերի 2005 - 09:09 AMT PanARMENIAN.Net - Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Դավուդ Դանեշ-Ջաֆարը եւ Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրանը հանդիպել են Վաշինգթոնում` Արժույթի Միջազգային Հիմնադրամի եւ Համաշխարհային Բանկի կառավարիչ մարմինների հերթական ամենամյա ժողովի շրջանակներում: Դավուդ Դանեշ-Ջաֆարը եւ Վարդան Խաչատրանը քննարկել են հայ-իրանական առեւտրատնտեսական համագործակցության Միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը: Կողմերը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցության հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության մեջ իրանական ներդրումների - Հայաստանում իրանական ընկերությունների գործունեության հետ կապված խնդիրները: Դավուդ Դանեշ-Ջաֆարը եւ Վարդան Խաչատրանը գոհունակությամբ նշել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման ընթացքը, մասնավորապես, Իրանի եւ Հայաստանի միջեւ բեռնափոխադրման բնագավառում գործընկերության զարգացման ընթացքը` տեղեկացնում է «Իռնա» գործակալությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել Mehr. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով Նախագահի պարտականությունները 2 ամիս կկատարի փոխնախագահը Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը |