2013թ. փետրվարին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 3,1 տոկոս![]() 4 մարտի 2013 - 13:37 AMT PanARMENIAN.Net - 2013թ. փետրվարին 2012թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.1%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`102.8%, ոչ պարենային ապրանքներինը`105.5%, ծառայությունների սակագներինը` 102.3%, իսկ հունվար-փետրվարին 2012թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 102.8%, 102.3 , 105.7 և 102.3%: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.7%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.1% հավելաճ: Հանրապետության դիտարկվող 8 քաղաքներում 2013թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.0-0.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Եղեգնաձոր և Արտաշատ քաղաքներում): Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.4%-ով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |