Պետք չէ թերագնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, գտնում է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը![]() 4 մարտի 2013 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Պետք չէ թերագնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, գտնում է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանը: Ըստ նրա, շատ բանի է հաջողվել հասնել: Նա նշել է, որ մշակվում են առանձին տարրերը, որոնք կգործարկվեն ապագայում հակամարտության վերջնական կարգավորման հասնելուն պես ու կյանքի կկոչվեն: «Գլխավորը, ինչին մեզ հաջողվել է հասնել այս ձևաչափի շրջանակներում, այն բանի ըմբռնումն է, որ առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտումն է: Դա նոր տարր չէ: Սակայն, սա այն դրույթն է, որ այսօր գնալով տարածվում է համաշխարհային պրակտիկայում, նման հակամարտությունների կարգավորման գործում, և մենք վստահ ենք, որ դա լինելու է հաշվի առնելով այն կամքը, որ արտահայտեց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը համընդհանուր հանրաքվեի միջոցով, սեփական Սահմանադրության ընդունման ճանապարհով, բոլոր մակարդակների ընտրությունների պարբերական անցկացման ճանապարհով՝ սկսած տեղական ինքնակառավարման մարմիններնց մինչ նախագահական ընտրություններ: Այդ կամքը պետք է պարտադիր հաշվի առնվի»,-ասել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը, հայտնում է «Էխո Մոսկվին»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |