ԼՂՀ անկախության ճանաչման շանսեր կան 4 մարտի 2013 - 13:54 AMT PanARMENIAN.Net - «Անշուշտ, շանսեր կան, որ որևէ պետություն կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Վստահ եմ, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդառնա միջազգային հանրության լիիրավ անդամ, որպես նրա ճանաչված անդամ: Բնականաբար, նման աշխատանք տարվում է: Մենք դա չենք թաքցնում: Դա մեր դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ճանաչվի: Եվ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը թույլ կտա առավել բարենպաստ պայմաններ ստեղծել Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև առկա հակամարտության կարգավորման համար»,-հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին: Նա նաև նշել է, որ եթե Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը, ապա նա, որպես ԵԱՀԿ ՄԽ պատասխանատու անդամ, որպես կողմ, որ անմիջական մասնակցություն ունի հակամարտության կարգավորմանը, պահպանում է իր հավատարմությունը այն սկզբունքներին ու գաղափարներին, որոնք կարգավորման հիմքում են: «Ճիշտ է, բանակցային գործընթացին կնպաստի Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային հանրության այլ անդամների կողմից»,-ասել է Կարեն Միրզոյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |