Կարեն Միրզոյան. Դիպուկահարների պատերազմն անթույլատրելի է

Կարեն Միրզոյան. Դիպուկահարների պատերազմն անթույլատրելի է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը այն եզակի դեպքն է, երբ փխրուն խաղաղությունը պահպանվում է բացառապես կողմերի ուժերի բալանսի շնորհիվ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: «Այլ գործ, որ այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծում մեզ ձեռք չի տալիս: Ադրբեջանական զորքերը շփման գծում մշտապես լարվածություն են պահպանում: Գնում է այսպես կոչված դիպուկահարների պատերազմ: Ամեն օր ղարաբաղյան հայկական դիրքերը գնդակոծվում են Ադրբեջանի կողմից հրաձգային զենքի գրեթե բոլոր տեսակներից: Այս իրավիճակը, մեր կարծիքով, վտանգավոր է: Վտանգավոր է այն իմաստով, որ շատ անբարենպաստ մթնոլորտ է ստեղծում, նպաստում է ընդհանուր լարվածության աճին ոչ միայն շփման գծում, այլ նաև ողջ տարածաշրջանում: Մենք դա անթույլատրելի ենք համարում»,-ասել է նա:

Կարեն Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, առաջարկեցին ետ քաշել դիպուկահարներին շփման գծից, ինչը հավանության արժանացավ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից:

«Ցավոք, չնայած համանախագահների բազում հորդորներին, այդ կոչերը մինչ օրս մերժվում են Ադրբեջանի կողմից: Իսկ համանախագահների կոչերին նրանք տվեցին ոչ հրապարակային պատասխան, այս փաստը կարելի է այդպես մեկնաբանել, վերջերս դիպուկահարների դպրոց բացելով Ադրբեջանում, որի հիմնական նպատակն է դիպուկահարներ պատրաստել հետագայում նրանց շփման գիծ ուղարկելու համար»,-ասել է Միրզոյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---