Հայ կատարողները հանդես կգան Ամստերդամում

Հայ կատարողները հանդես կգան Ամստերդամում

PanARMENIAN.Net - Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների դաշնության (FAON) «Աբովյան» մշակութային կենտրոնը կազմակերպում է հայ կատարողների համերգներ: Ինչպես PanARMENIAN.Net -ին են հայտնել «Աբովյան» կենտրոնում, մարտի 10-ին Ամստերդամի b>Geelvink թանգարանում տեղի կունենա դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը: Կհնչի հայկական հոգևոր և հայ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությունը:

Մարտի 17-ին Վարդուհի Խաչատրյանը (մեցո-սոպրանո) և Հայկ Մելիքյանը (դաշնամուր) համերգ կտան՝ նվիրված մեծն Մարիա Կալասի հիշատակին: Կհնչեն արիաներ Վերդիի, Բոյտոյի, Պուչինիի և Բելինիի օպերաներից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---