Ստյոպա Սաֆարյան. ՍԴ դիմում ենք, որ հետո չասեն, թե ինչու չեն դիմել, բայց հույսեր չենք կապում![]() 4 մարտի 2013 - 13:50 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգությունն» ունի բավարար փաստարկներ Սահմանադրական դատարան դիմելու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով` խախտումները չեն ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ վստահության խնդիր կա, իսկ ՍԴ դիմում են, որովհետև վերջին ատյան է. «Հետո չասեն, թե ինչու չեն դիմել, բայց հույսեր չենք կապում Սահմանադրական դատարանի հետ»: Դիտարկմանը, թե ինչո՞ւ են տեղամասերում իրենց ներկայացուցիչները ստորագրել աձանագրությունների տակ, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ դեպքերը շատ տարբեր են, գուցե ուշադրություն չեն դարձրել, եղել է նաև սպառնալիքի, վախի գործոնը, կաշառելու փորձերը և այլն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |