Ադրբեջանը խոսում է շանտաժի ու սպառնալիքի անընդունելի լեզվով 4 մարտի 2013 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն իր արտաքին քաղաքականության մեջ ելնում է առաջին հերթին իր բնակչության շահերից, իր երկրի շահերից: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ միայն Հայաստանի քաղաքական կուսակցությունների հարցն է: «Դա առաջին հերթին Հայաստանի բնակչությանը, ողջ հայությանը հետաքրքրող հարց է: Եվ այդ հարցում մինչ օրս մենք չենք ունեցել տարակարծություններ քաղաքական պատճառներով, քանի որ դա համազգային գաղափար է»,-ասել է Միրզոյանը: Նա նաև նշել է, որ նույնիսկ եթե Ադրբեջանում կան ուժեր, որոնք կողմ են ԼՂՀ հետ հարաբերությունների կարգավորմանը, կարծում եմ, նրանց շատ հմտորեն թաքցնում են: «Այսօր Ադրբեջանից հորդում է սպառնալիքների հոսք, բռնության տարրեր պարունակող բառերի հոսք, շանտաժի տարրեր: Այս լեզուն, այս մոտեցումը, բնականաբար, բացարձակապես անընդունելի է: Եվ այստեղ առաջին հերթին իր դերն ունի այն շեմը, որ դրել է Ադրբեջանի այժմայն ռեժիմը իր նախագահի գլխավորությամբ: Այսինքն, երբ սպառնալիքների ու շանտաժի լեզվով խոսում են նախագահն ու նրա ներկայացուցիչները, բնականաբար, ընդդիմությունը աշխատում է գերազանցել նրանց այդ այլատյացության, հայերի ու ամեն հայկականի հանդեպ ատելության շրջանակներում»,-ասել է Կարեն Միրզոյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |