ՀՀԿ պատգամավոր. Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպումը միտված էր կրքերի թուլացմանը![]() 4 մարտի 2013 - 14:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակից դուրս գալու համար զիջումներ են հարկավոր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը այդ զիջումներից մեկը համարում է կրքերի թուլացումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ փոխհամաձայնություն կարող է լինել նաև կոալիցիա կազմելու միջոցով` այդ թվում «Ժառանգության» հետ: «Պետք է ընդունել որ հանրապետության ղեկավար է ընտրվել Սերժ Սարգսյանը: Միտինգներն իր հանդարտեցման գործընթացը պետք է ունենա և կարծում եմ, որ դրան էլ գնում է, հաշվի առնելով, որ հանրահավաքներում ավելի քիչ մարդ է հավաքվում: Հանրապետական հավաքները ինչ-որ բանի դեմ չեն ուղղորդված: Ես ականատես չեմ եղել, որ բռնի կերպով ուսանողներին տանեն հավաքների»,- ասաց ՀՀԿ պատգամավորը: Տաճատ Վարդապետյանը նշեց, որ ինքը ուզում է հարգանքով վերաբերվել այն 37 տոկոս ընտրազանգվածին, որ ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա կարծում է. որ պետք է հաշվի նստել այդ ձայների հետ: «Իշխանություններից ո՞վ է ավելի շատ ասում, որ կան խնդիրներ: Մենք սակավ ռեսուրսներով պետություն ենք: Ամենահուզող խնդիրն արտագաղթն է, որի դեմը պետք է առնենք, սակայն արտագաղթն այնպիսի երևույթ է, որը սովետական տարիներին ևս եղել է»,- ասաց նա: Պատգամավորը նկատեց, որ Սերժ Սարգսյանի նախագահության այս շրջանում բարեփոխումներ են լինելու. «Միայն ձեռք սեղմումի, բարևի միջավայրում է հնարավոր է մեր երկրի առաջընթացն ապահովել»: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանը, Տաճատ Վարդապետյանը կարծիք հայտնեց, որ այն միտված է եղել կրքերի թուլացմանը. «Ես ենթադրում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ծայրահեղության չի տանի»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |