2006 թվականի փետրվարին Հայաստանում տեղի կունենա «Կամուրջ 2006» միջազգային գործարար համաժողովը

PanARMENIAN.Net - 2006 թվականի փետրվարի 17-20 Հայաստանի Ծաղկաձոր առողջարանային քաղաքում տեղի կունենա «Կամուրջ-2006» երրորդ միջազգային գործարար համաժողովը: Գործարար համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի, Բելգիայի, Վրաստանի, Իրանի, Կանադայի, Ռուսաստանի եւ այլ երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մասնակից երկրների նախարարությունների եւ պաշտոնական գերատեսչությունների, առեւտրաարդյունաբերական պալատների, ոլորտային միությունների եւ ասոցիացիաների աշխատակիցներ: Գործարար համաժողովը կանցնի ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, ՀՀ արտգործնախարարության, ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Արդյունաբերողների եւ ձեռներեցների (Գործատուների) միության պաշտոնական աջակցությամբ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---