Վարդան Օսկանյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակներում անց է կացրել մի շարք հանդիպումներ

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է գտնվում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում Վ. Օսկանյանը հանդիպում ունեցավ ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Համդան բեն Զայեդ Սուլթան Ալ Նահայանի հետ: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող եւ տարածաշրջանային խնդիրներ: Հանդիպման ընթացքում Վ.Օսկանյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունն իր հերթին տարածք է հատկացրել Երեւանում ԱՄԷ դիվանագիտական ներկայացուցչության համար: ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ նաեւ Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Ահմադ Բաքրի հետ: Նախարարը ներկայացրեց Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակը եւ զարգացման հեռանկարները: Հիշեցնենք, որ օրերս Աբու Դաբիում հանդիսավոր կերպով զետեղեց Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի հիմնաքարը, որը գտնվում է Աբու Դաբիի արտերկրյա ներկայացուցչությունների թաղամասում: Դեսպանատան նախագիծը արդեն պատրաստ է, եւ շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները: Հայաստանի դեսպանատան համար տարածքը հատկացվել էր 2002 թվականի գարնանը Հայաստանի նախագահի ԱՄԷ կատարած այցի ընթացքում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---