Պ.Հայրիկյանին հնարավոր է տեղափոխեն արտերկիր. Բուժումն արդյունք չի տալիս 4 մարտի 2013 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատանում է, վերքը չի լավանում և նրան հնարավոր է տեղափոխեն արտերկիր` լիարժեք բուժման: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը: Նա նշեց, որ Պարույր Հայրիկյանին արտերկիր կտեղափոխեն, եթե բուժման կուրսերը արդյունք չտան: ԱԻՄ առաջնորդը փետրվարի 28-ին տեղափոխվել է «Կարմիր Խաչի» հիվանդանոց, որտեղ 8 տարբեր տեսակի կուրսեր է ստանում, սակայն դրանք դեռևս արդյունք չեն տալիս: «Հայաստանում ավելի լավ տեղ չկա, որ այդ ներվային վնասվածքները վերականգնեն: Առողջապահության նախարարությունից էլ խորհուրդ են տվել, որ արտերկրում շարունակի բուժումը»,- ասաց Կարո Եղնուկյանը: Նրա խոսքով` Պարույր Հայրիկյանը ցավերից հաճախ չի կարողանում քնել, ցավազրկողները չեն օգնում, բղավելու աստիճան ուժեղ ցավեր են լինում, իսկ ցուցամատը, որ նախկինում կարողանում էր շարժել, այժմ չի շարժվում: Ըստ Կարո Եղնուկյանի` հաճախ շահարկվում է այն թեման, որ եթե չէր առողջացել, ապա առաջին օրը թող վեր չկենար, կարող էր սպասել մինչև առողջանար, հետո ոտքի կանգներ: «Դա եղել է իր կամքի ուժի շնորհիվ: Նա հայտարարում էր, պետք չէ վախենալ, բայց նրան ցանկանում էին շարքից հանել: Եթե նա վախենար, նրա քարոզը ջուրը կընկներ: Նա հայտարարեց` ժողովուրդ չվախենաք, ես այստեղ եմ, ձեր հետ եմ: Նա ատամները կրճտացնելով, ցավին դիմանալով, իր առողջության հաշվին արեց դա: Այսօր մենք տեսնում ենք նրա հաջողությունը ընտրություններն ամփոփելուց հետո, ժողովուրդը չվախեցավ և գնաց ընտրության»,- ասաց Կարող Եղնուկյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |