Իվանիշվիլի-Սահակաշվիլի հանդիպումը. Խոսակցությունը ես՝ քեզ, դու՝ ինձ ոճով էր![]() 4 մարտի 2013 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ այսօր կայացած հանդիպումն անվանել է «հանդիպում հանուն հանդիպման»: Ինչպես նշել է վարչապետը, Միխայիլ Սահակաշվիլին երեք հարց է առաջ քաշել՝ ԶԼՄ-ների ազատությունը, դատարանների ազատությունն ու մարդկանց հանդեպ զանգվածային բռնության դադարեցումը: Ըստ Ւվանիշվիլիի, նա հայտարարել է նախագահին, որ վերջինս չպետք է հայտարարություններ անի միայն ԱՄՆ և Եվրոպայի համար, դրանք պետք է ընդունելի լինեն նաև Վրաստանի քաղաքացիների համար: «Ես հորդորեցի նրան այնպես խոսել, որ դա հասկանալի և ընդունելի լինի Վրաստանի քաղաքացիների համար: Նա պատասխանեց, որ դա զուտ իմ կարծիքն է, իսկ ինքն այդպես չի կարծում: Խոսակցությունը դու՝ ինձ, ես՝ քեզ ոճով էր ընթանում»,-ասել է Իվանիշվիլին: Կառավարության գրասենյակում տեղի է ունեցել նախագահ Սահակաշվիլիի և վարչապետ Իվանիշվիլիի երկրորդ հանդիպումը խորհրդարանական ընտրություններից հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |