ՊՆ-ն մեկնաբանում է ՄԻՊ զեկույցը. Որակումներն ընդհանրական բնույթի են

ՊՆ-ն մեկնաբանում է ՄԻՊ զեկույցը. Որակումներն ընդհանրական բնույթի են

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը մեկնաբանեց այսօր հրապարակված ՄԻՊ զեկույցը: PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՊՆ-ը ողջունում է պաշտպանի հետևողական աշխատանքը ոլորտում առկա թերացումները վերհանելու ուղղությամբ: Դրանց դեմ պայքարը ՊՆ ամենօրյա աշխատանքն է:

«Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում կան ընդհանրական բնույթի որակումներ, որոնց հետ կարելի է համաձայնել և չհամաձայնել միաժամանակ: Զեկույցում առկա են իրավական ակտերի ոչ միանշանակ մեկնաբանություններ, որոնք չեն կարող ապահովել իրական վիճակի օբյեկտիվ ու բազմակողմանի վերլուծություն: Նկատվում է մասնավոր դեպքերի ընդհանրացման միտում, կամ զինվորականի էթիկայի կանոնների խախտման դեպքերը ներկայացվում են որպես մարդու իրավունքների խախտումներ: Կարծում ենք, որ այս բացթողումները կարող են հանդիսանալ ոլորտում աշխատանքի փորձի պակասի արդյունք, որի լրացմանն է ուղղված լինելու ՊՆ և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև արդեն իսկ սկիզբ առած արդյունավետ և կառուցողական համագործակցությունը», - նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

ՊՆ-ն ևս մեկ անգամ փաստում է, որ կարևորում է և շարունակելու է ՄԻՊ-ի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ սկիզբ առած արդյունավետ համագործակցությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---