Ա.Ղուկասյանը ևս դիմել է ՍԴ. Ս. Սարգսյանը դատարանում պետք է ներկայացնի Սահմանադրության իր ընկալումները![]() 4 մարտի 2013 - 18:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Սահմանադրական դատարանում կվիճարկի նախագահական ընտրությունների արդյունքները: Նա հայց է ներկայացրել ՍԴ, որտեղ որոշ փաստաթղթեր են բացակայում: Հայցը Սահմնաադրական դատարան ներկայացնելուց հետո Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՍԴ-ից հավելյալ ժամանակ է խնդրել՝ փաստաթղթերը լրացնելու համար. «Ես Սերժ Սարգսյանին ցանկանում եմ տեսնել դատարանում, նա պետք է գա և ներկայացնի Սահմանադրության իր ընկալումները: Նա հրապարակային Սերժ Թանգյանին ուղղված նամակում ասել է, որ ինքն է կազմակերպել ընտրությունները, մինչդեռ ընտրությունները նախագահը չի կազմակերպում. նա պետք է բացատրի, թե ինչպես է դա տեղի ունեցել:Բացի այդ՝ այս ընտրությունների արդյունքը հիմք է տալիս մտածելու, որ ընտրությունները կազմակերպել է Սերժ Սարգսյանը», - հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը: Նախագահի թեկնածուն նշեց, որ Սերժ Սարգսյանը նաև պետք է բացատրի, թե ինչ էր նշանակում Գյումրիում իր այն հայտարարությունը, թե «քանի տոկոս ուզի՝ կխփի»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |