Հովսեփ Խուրշուդյան. Եթե ՍԴ-ն մերժի մեր դիմումը, դա կլինի հակասահմանադրական քայլ![]() 4 մարտի 2013 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնել էինք, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները ՍԴ ներկայացրեցին ընտրությունների վերջնական արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումը: Դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում կուսակցության մամուլի խոսնակՀովսեփ Խուրշուդյանն ասաց, որ Սահմանադրական դատարան դիմելու բոլոր իրավական հիմքերը կան և այս կերպ իրենք հնարավորություն են տալիս դատավորներին «իրենց վրայից մաքրելու» կեղծ ընտրությունները լեգիտիմացնելու փորձը: Խուրշուդյանը նշեց նաև, որ պայքարը քաղաքական դաշտում շարունակվելու է և սա միայն իրավական ճանապարհն է. «Այս երկու ճանապարհները զուգահեռ են, մենք պահանջում ենք վավերացնել ժողովրդի հաղթանակը և Րաֆֆի Հովհաննիսյանին հռչակել ՀՀ նախագահ: Եթե մերժեն, դա կլինի հակասահմանադրական քայլ», - ասաց նա՝ նկատելով, որ սա երկրի ներսում եղած վերջին իրավական ճանապարհն է: Նշենք, որ Սահմանդրական դատարանը դիմումը կքննարկի 10 օրվա ընթացքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |