ՍԴ-ն՝ Ր.Հովհաննիսյանի դիմումի մասին. Նախնական ուսումնասիրումը կավարտվի ոչ ուշ, քան 24 ժամից![]() 4 մարտի 2013 - 18:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի և 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը: ՍԴ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 19-րդ հոդվածի հիման վրա դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի գրանցումից 24 ժամ հետո: Այնուհետև սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա աշխատակարգային նիստում քննության կառնի գործը քննության ընդունելու հարցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |