Րաֆֆի Հովհաննիսյանին կվերադարձվի 8 մլն դրամ ընտրագրավը![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի իրեն վերադարձվի նախագահի ընտրություններում առաջադրվելու համար վճարված 8 մլն դրամ ընտրագրավը: Այս մասին PanARMENAIN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» անդամ, Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյնաը: Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե թեկնածուն հաղթահարել է 5 տոկոսի շեմը, ընտրագրավը նրան պետք է վերադարձվի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից մեկ շաբաթ անց: Այն թեկնածունների ընտրագրավները, ովքեր չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը, կփոխանցվի պետական բյուջե: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ընտրողների ձայների 36.74 տոկոսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |