Փոխվարչապետ. Իրաքը և Հայաստանը առողջապահության ոլորտում փոխգործակցության լուրջ նախադրյալներ ունեն 4 մարտի 2013 - 22:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության առողջապահության փոխնախարար Սաթար Ջաբար Արեմշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Իրաքի հետ հարաբերությունների խորացումը, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Նա նկատել է, որ 2012թ. սեպտեմբերին Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, իսկ նոյեմբերին Բաղդադում կայացած միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը նոր թափ են հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանը: «Ուրախ եմ, որ այդ փոխայցելությունների և համագործակցության արդյունքներն արդեն նկատելի են: Հուսով եմ, որ այս այցի ընթացքում կհաջողվի առողջապահության ոլորտում փոխգործակցության լուրջ նախադրյալներ ստեղծել», - նշել է Ա.Գևորգյանը: Փոխվարչապետը նաև ՀՀ կառավարության անունից հավաստիացրել է, որ հայկական կողմը պատրաստակամ է աջակցել Իրաքի առողջապահական համակարգի զարգացման ու արդիականացման աշխատանքներին: Նա նաև տեղեկացրել է, որ վերջին շաբաթների ընթացքում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Իրաքի հետ տարբեր ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրերի կնքման առաջարկությունները, և այդ փաստաթղթերի ստորագրումն էապես կնպաստի գործակցության խորացմանը: Հյուրերը նշել են, որ Իրաքի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրում առողջապահության ոլորտի զարգացմանը, և իրաքյան կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությամբ` թե դեղագործական, թե բուժական, թե բժշկական կրթության բնագավառներում: Պատվիրակությունը, որի կազմում են բժշկական և դեղագործական հաստատությունների ներկայացուցիչներ, Հայաստանում բժշկական համակարգի ներուժին և հնարավորություններին ծանոթանալու, փոխգործակցության ուղղությունները քննարկելու նպատակով առաջիկա օրերին կայցելի Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններ, դեղագործական կենտրոններ, հանդիպումներ կունենա Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք ԵՄ դիտորդական առաքելությունն ավելի քան 2300 պարեկություն է իրականացրել Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվել է Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի ԺՊ-ն պատրաստկամություն են հայտնել շարունակելու ընթացիկ ծրագրերը Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին |