Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 54 տարեկան 5 մարտի 2013 - 09:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 54 տարեկան: Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ. Արարատ գյուղում, ծառայողի ընտանիքում:1979թ. ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի պատական ինստիտուտը, աշխատել է որպես ուսուցիչ: 1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ: 1987-90 թթ.ղեկավարել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը: 1990-1992 թթ.-ին Վազգեն Սարգսյանը «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր: 1991-ին նա դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը, իսկ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։ Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության ժամանակ։ Նա 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության «Ազգային հերոս» կոչմանը։ Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը և համալսարանի արհեստակցական միությունը մի շարք միջոցառումներ կանցկացնեն: Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի ուսանողներ կայցելեն Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան եւ նրա անվան զորամաս։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |