Օսկանյան-Մամեդյարով հերթական հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերի 4-5 Լյուբլյանայում, պնդում են Բաքվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում դեկտեմբերի 4-5 Լյուբլյանայում, հաղորդել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է նաեւ, որ հոկտեմբերի երկրորդ կեսին Բաքու կժամանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը, որը հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ: Իսկ հոկտեմբերի սկզբին տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ ՄԽ բոլոր երեք համանախագահները: Այցի ընթացքում նրանք բանակցություններ կվարեն Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ: Մինչդեռ, Հայաստանի արտգործնախարարությունում PanARMENIAN.Net ի թղթակցին Վ.Օսկանյանի եւ Է.Մամեդյարովի հանդիպման ժամկետների մասին տեղեկատվությունը չեն հաստատել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---