Մոլդովայի խորհրդարանը կքննարկի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը

Մոլդովայի խորհրդարանը կքննարկի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը

PanARMENIAN.Net - Մարտի 5-ի ընդլայնված նիստում Մոլդովայի խորհրդարանը կքննարկի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, որը գլխավորում է վարչապետ Վլադիմիր Ֆիլատը: Մոլդովայի կոմունիստները հայտարարել են, որ վերջերս Մոլդովայի կառավարությունը խրվել է կաշառակերության մեջ, իսկ նրա անդամենրը ներառված են քրեական սխեմաների մեջ:

Մոլդովայի լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը, որը գլխավորում է Ֆիլատը, հայտնել է, որ կուսակցության առաջնորդը մտադիր չէ հրաժարական տալ, իսկ եթե կառավարությունը հրաժարական տա, կուսակցությունը կրկին վարչապետի պաշտոնում կառաջադրի Ֆիլատի թեկնածությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---