ԵՄ-ն կարող է ստիպել Թուրքիային անցնել եվրոյի որպես անդամակցության պայման

ԵՄ-ն կարող է ստիպել Թուրքիային անցնել եվրոյի որպես անդամակցության պայման

PanARMENIAN.Net - Ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Թուրքիան պետք է որպես ազգային արժույթ անցնի եվրոյի, եթե անդամակցի Եվրամիությանը: Նա հավելել է, որ դա, հավանաբար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պայմաններից մեկը կլինի, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Նման հարցադրումը տարօրինակ է, քանի որ ԵՄ ոչ բոլոր անդամներն են մտնում եվրոյի գոտու մեջ: Մեծ Բրիտանիան ու Շվեդիան շարունակում են օգտվել ազգային արժույթից:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ եվրոն որպես ազգային արժույթ ընդունել, եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---