ԱԱԾ աշխատակիցները Վարդան Սեդրակյանի մոտ ստուգումներ չեն անցկացրել![]() 5 մարտի 2013 - 13:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանին ԱԱԾ աշխատակիցներ չեն այցելել, նրա մոտ ստուգումներ չեն եղել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Սեդրակյանը: Դիտարկմանը, թե ինքը ընտրություններից առաջ հայտարարում էր, որը Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով իրեն ձերբակալելու են, Վարդան Սեդրակյանը պատասխանեց. «Ես հայտարարել եմ, որ դա իրենց ծրագիրն է, թե որքանով կհաջողվի, դա իրենց հարցրեք»,- ասաց նախկին թեկնածուն: Տարածված լուրերը, թե ԱԱԾ աշխատակիցները այցելել են Վարդան Սեդրակյանի գրասենյակ, փորձեցինք ճշտել նաև ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանից, ով PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |