2013 թ. հունվարին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 29.1 մլրդ դրամ հավելուրդով 5 մարտի 2013 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար ամսին կազմել են 75.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 46.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 34.1%-ով և 20.7%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: 2012 թվականի հունվարի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 27.9%-ով կամ 16.4 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.2%-ը` այլ եկամուտների հաշվին: 2013 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 71.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 33.9%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 28.5%-ով կամ 15.8 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի և շահութահարկի գծով մուտքերի աճով, ինչպես նաև հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով, որոնց համաձայն 2013 թվականից ներդրվել է երկու նոր հարկատեսակ` եկամտային հարկ և շրջանառության հարկ: Նշված եկամտատեսակների գծով հունվար ամսին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել համապատասխանաբար 3.6 մլրդ դրամ և 310.8 մլն դրամ: ՀՀ 2013 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել են 23.8%-ով կամ 8.9 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել և´ ընթացիկ ծախսերի, և´ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով: Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 44.4 մլրդ դրամ` 20.8%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվարի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 22%-ով կամ 8 մլրդ դրամով: 2013 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 29.1 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 1.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -25.5 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -3.6 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 29.3 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 28.7 մլրդ դրամ օգտագործման փոխարեն, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |