ԱՄՆ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ 4 հոկտեմբերի 2005 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի փոփոխվել, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մաքքորմակը: Մաքքորմակը հայտարարել է այս մասին պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախագահ Բուշին ուղղված 59 կոնգրեսականների նամակը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու մասին, կարող է վկայել ամերիկյան քաղաքականության փոփոխության մասին: «Մենք, իհարկե, ողջունում ենք Կոնգրեսի անդամների հետաքրքրությունը տարբեր արտաքին քաղաքական հարցերի, այդ թվում` այս հարցի նկատմամբ: ԱՄՆ քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի եւ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի նկատմամբ չի փոխվել: Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը եւ առկա հակասությունների լուծմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի բոլոր ջանքերը: Սակայն մեր քաղաքականությունը ոչ մի փոփոխություններ չի կրել», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հարաբերությունների համար Քաղաքապետարան․ Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն, բացահայտվել են չարաշահումներ Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ զրուցելու վարորդների հետ Փաշինյան․ ՀԱՊԿ-ից առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը «Էլի դեռ կան մարդիկ, որոնք այս մասին պետք է դեռ հրապարակային ասեն»,-հավելել է նա Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում |