Վարդան Սեդրակյանին կձերբակալե՞ն. ԱԱԾ-ն լռում է, էպոսագետի հեռախոսահամարն անհասանելի է![]() 5 մարտի 2013 - 18:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին հնարավոր է ձերբակալեն: Այսօր առավոտից տեղեկություններ են տարածվում, որ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով նախաքննությունն իրականացնող ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան` Վարդան Սեդրակյանին կալանավորելու համար: ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը պաշտոնական որևէ տեղեկատվություն չի կարող հաղորդել: Վարդան Սեդրակյանի հեռախոսահամարն անհասանելի է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են նախկին թեկնածուի աշխատավայր, սակայն Վարդան Սեդրակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքել էր այդ լուրերը: ԱԱԾ-ից այն ժամանակ ևս որևէ տեղեկություն չէին հաղորդել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |