Վարդան Սեդրակյանը երկու ամսով կալանավորվեց![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը վերցվել է երկամսյա կալանքի: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը: ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին տեղափոխել: PanARMENIAN.Net ին տեղեկությունը հայտնած աղբյուրը չցանկացավ, որ իրեն ներկայացնենք, բայց ասաց, որ դատարանում քննվել է նրա նկատմամբ կալանքի սանկցիա իրականացնելու մասին ԱԱԾ միջնորդությունը: ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի շրջանակներում ԱԱԾ-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Վարդան Սեդրակյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայարել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |