Ամերիկյան դիվանագիտության պատրիարքը հիվանդանոց է տեղափոխվել

Ամերիկյան դիվանագիտության պատրիարքը հիվանդանոց է տեղափոխվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին պետքարտուղար Գենրի Քիսինջերը մարտի 5-ին տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկը տանը անհաջող վայր ընկնելու պատճառով: Ամերիկյան դիվանագիտության 89-ամյա պատրիարքը արդեն մի քանի ժամից տուն կվեդառանա՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո:

Քիսինջերը եղել է պետքարտուղար և ազգային անվտանգության գծով խորհրդական նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերլադ Ֆորդի օրոք: 1973թ. Քիսինջերն արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի Փարիզյան համաձայնության համար, որը կոչված էր վերջ տալու պատերազմին Վիետնամում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---