Ջովաննի դի Ստազի. մեր նպատակը համաեվրոպական ապագան է 4 հոկտեմբերի 2005 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի կոնգրեսի նախագահ Ջովաննի դի Ստազիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը իրազեկեց սահմանադրական բարեփոխումների գործընթացի եւ հանրաքվեի նախապատրաստման աշխատանքների մասին: Խորհրդարանը որակելով որպես ժողովրդավարության տուն` Ջ.դի Ստազին կարեւորեց ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը Հայաստանում: Նա վստահություն հայտնեց, որ բարեփոխումները կնպաստեն տեղական ինքնակառավարման մարմինների կատարելագործմանը: «Մեր նպատակը ընդհանուր եվրոպական ապագան է»` նշեց պարոն Ստազին` պատրաստակամություն հայտնելով աջակցել Հայաստանի ՏԻՄ մարմինների կատարելագործմանը եւ եվրոպական համագործակցության կայացմանը: Քննարկվեցին նաեւ Հարավային Կովկասի երեք երկրների տեղական ինքնակառավարման մարմինների, ապա նաեւ եվրոպական ՏԻՄ-երի հետ համագործակցության հնարավորությունները: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ հանրաքվեի հաջող ելքի պարագայում հաջորդ քայլը լինելու է ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին: Նշվեց նաեւ, որ ապրիլին Երեւանում Եվրամիության աջակցությամբ կկազմակերպվի ռեգիոանալ համագործակցության խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանս, որը կնպաստի նաեւ տարածաշրջանային կապերի զարգացմանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |