Վ.Սեդրակյանի փաստաբանը` քննիչին. Բացատրեք ինչն է մեղադրանքի հիմքում, որ կարողանամ պաշտպանվել 6 մարտի 2013 - 14:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը ու հաժարվում է ցուցմունքներ տալ: Նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն անհասկանալի է համարում իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը և դրա հիմքերը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված մեղադրանքի էությունը հասկանալի է, բայց որոշման մեջ նշված չէ հիմքը: «Ես այս պահին քննիչին միջնորդություն եմ գրում, որ հարգելիս, բացատրեք հիմքը: Ի՞նչ կապ ունեն մեղադրանքն ու դրա հիմքերը իմ պաշտպանյալի հետ, տեղյակ չենք մյուս երկու կալանավորվածներն ինչ ցուցմունքներ են տվել: Երկու հոգի կրակել են մեկի վրա, մենք ուզում ենք հասկանալ` դրա հետ ի՞նչ կապ ունենք: Ես իրավաբանության կանոններից ելնելով ասում եմ` ինձ բացատրեք ի՞նչն է իմ մեղադրանքի հիմքում, որ ես կարողանամ պաշտպանվել», - ասաց Ալեքսանդր Սիրունյանը: Վարդան Սեդրակյանի փաստաբանը նաև ասաց, որ պատրաստվում են բողոքարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երեկվա որոշումը, որով նախագահի նախկին թեկնածուն 2 ամսով կալանքի ենթարկվեց: «Իհարկե շատ մեծ հույսեր չունենք, որ բավարարելու են մեր բողոքը»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը: Փաստաբանը տեղեկացրեց, որ հանդիպելու է Վարդան Սեդրակյանին և քննարկելու են իրենց հետագա անելիքները: ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |