Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Հնդկաստանում![]() 6 մարտի 2013 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Հնդկաստանի Կոլկաթա քաղաքում կազմակերպվեց Սումգայիթի եղեռնագործության 25-ամյա տարելիցին նվիրված հուշ-երեկո, որին ներկա գտնվեցին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, Հայոց մարդասիրական ճեմարանի փոխկառավարիչ Տեր Գեղարդ Ղաբաղյանը, Կոլկաթայի Սբ.Նազարեթ Մայր եկեղեցու վարչության ավագ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ ճեմարանի սաներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Կոլկաթայի Սբ. Երրորդություն հայկական եկեղեցում անցկացվեց անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագ, որից հետո ելույթներով հանդես եկան Տեր Գեղարդ Ղաբաղյանը եւ Հնդկաստանում ՀՀ դեսպանը: Դեսպան Հակոբյանը, մասնավորապես, անդրադարձ կատարեց Արցախյան շարժման ակունքներին, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ այլ վայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայկական ջարդերին` հատուկ շեշտելով Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության շարունակական բնույթը եւ զուգահեռներ տանելով 25 տարի առաջ տեղի ունեցած վայրագությունների եւ մարդասպան Սաֆարովի ազատ արձակման ու հերոսացման միջեւ: Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաեւ ճեմարանի սաների մասնակցությամբ ազգային-հայրենասիրական երգերի կատարում, ինչպես նաեւ ցուցադրվեց «Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ, փետրվար 1988» վավերագրական ֆիլմը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |