Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ![]() 6 մարտի 2013 - 18:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության փոխնախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսին՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավես Ֆրիասի մահվան կապակցությամբ, հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Մադուրո, Խոր ցավով տեղեկացա Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահ, Վենեսուելայի ժողովրդի մեծ առաջնորդ Ուգո Չավես Ֆրիասի անժամանակ մահվան մասին: Կյանքից հեռացավ բացառիկ մի անհատականություն, ազդեցիկ քաղաքական գործիչ, ով մշտապես հավատարիմ մնաց Վենեսուելայի յուրաքանչյուր բնակչի համար բարեկեցիկ ու արժանավայել կյանքի պայմաններ ապահովելու իր տեսլականին և անուրանալի դերակատարում ունեցավ ժամանակակից Վենեսուելայի զարգացման ու առաջընթացի գործում: Պարոն Ուգո Չավեսի անդառնալի կորուստը, հիրավի, մեծ վիշտ է ինչպես իր հարազատների, այնպես էլ Վենեսուելայի բարեկամ ժողովրդի համար: Այս ծանր պահին խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ, պարոն Չավեսի հարազատներին և Վենեսուելայի ժողովրդին` մաղթելով հոգու տոկունություն և համերաշխություն»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |