Ձյան պատճառով հանրապետության ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել

Ձյան պատճառով հանրապետության ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել

PanARMENIAN.Net - Մարտի 6-7-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են եղել հանրապետության տարածքում արգելափակված մեքենաների վերաբերյալ: Մասնավորապես` փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Գորիս-Կապան ավտոճանապարհին («Թասի ոլորաններ» կոչվող հատված) ձյան մեջ արգելափակված, Ա. Տիրանյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գավառի Ազատության 1-ին նրբանցքի 55 շենքի մոտ արգելափակված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

Ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերվել Գորիս-Տեղ ավտոճանապարհին արգելափակված երկու «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---